Հասարակություն 

Վերջին տեղեկությունները՝ Բարսելոնայից

Վերջին տեղեկություններով, Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում տուժածների թիվը հասել է 119-ի, այս մասին հայտնում է El Pais-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Ավելի վաղ տարբեր թվեր էին հայտնվում, սակայն իշխանությունները նշում են, որ թվերը դեռ կարող են փոփոխվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին բեռնատարը Բարսելոնայի Ռամբլա փողոցում մխրճվել էր մարդկանց բազմության մեջ: Արդյունքում զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը: Ոստիկանության հաջողվել է ձերբակալել ահաբեկչության մեջ կասկածվող երկու քաղաքացու, վարորդը դեռ չի հայտնաբերվել:

Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունից ժամեր անց երկու պայթյուն է որոտացել Բարսելոնայի Տարագոնա նահանգի Ալկաներ քաղաքում, արդյունքում կա մեկ զոհ: Կատալոնական իշխանություններն արդեն հասատատել են երկու ահաբեկչությունների կապը:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը:

Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել:

Նույն շարքից