Հասարակություն 

Վերջին օրերին Ուկրաինայում սպանվել է 34 խաղաղ և 9 ուժային բնակիչ

Վերջին օրերին Ուկրաինայում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 9 զինծառայող, 22-ը վիրավորվել են: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվա-վերլուծական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչը:

 «Վերջին օրերին զոհվել է 9 զինվորական, վիրավորվել՝ 22-ը», - նշել է նա, հայտնում է Ukrinform-ը:

Հայտնի է դարձել, որ վերջին օրերին զոհվել է 34 խաղաղ բնակիչ՝ Դոնեցկի մարզում ռազմական գործողությունների հետեւանքով, հաղորդվում է մարզի պետական  կառավարման կայքում: 

Ըստ առողջապահության դեպարտամենտի տվյալների՝ եւս 29-ը վիրավորվել են:

Ըստ իշխանությունների՝ մարտի 13-ից սկսած զոհվել է 951 մարդ, 1700-ից ավելին վիրավորվել են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի բանակը վերահսկողության տակ է առել Դոնեցկից արեւելք գտնվող Իլովայսկ քաղաքը:

Ըստ Ուկրաինայի Ազգային գվարդիայի՝ ռուսամետ ակտիվիստները շարունակում են դիմադրել:

Նույն շարքից