Հայաստան Հասարակություն 

Վերջին 2 ամսում Հայաստան է տեղափոխվել շուրջ 2500 սիրիահայ

Անցած 2-2,5 ամիսների ընթացքում մոտ 2500 հայեր Սիրիայից տեղափոխվել են Հայաստան: Այս մասին նոյեմբերի 3-ին Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ անչափ մտահոգող: Հալեպում ջուրը և լույսը, համացանցը գրեթե անհասանելի են՝ մարդիկ դրանք ստանում են հազվադեպ և անչափ սահմանափակ քանակությամբ: Անընդհատ կապի մեջ ենք: Նույնիսկ Հալեպ-Դամասկոս ճանապարհի փակման պատճառով մեր դիվանագիտական առաքելության համար առաջացան խնդիրներ: Հիմա, կարծես թե, այն բաց է և տարվում են ականազերծման աշխատանքները», – ասաց Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ սփյուռքի նախարարը հավելեց, որ անցած շաբաթ Հայաստան ներգաղթած սիրիահայերի հոսքը ակնառու քչացել էր՝ ճանապարհների փակ լինելու պատճառով, սակայն նոյեմբերի 3-ին և 15-ին Սիրիայից Հայաստան ակնկալվում են մեկական թռիչքներ: Դրանցով Հայաստան ժամանողների քանակը դեռ մնում է անհայտ:

Նույն շարքից