Մշակույթ Հասարակություն 

Վերջին 200 տարվա ամենաազդեցիկ կանանց տասնյակը

telegraph.co.uk-ը ներկայացրել է Scottish Widows ընկերության կողմից իրականացված հարցման արդյունքները, ըստ որի Երկաթե Տիկին Մարգարեթ Թետչերը ճանաչվել է վերջին 200 տարվա ամենաազդեցիկ կինը: Թետչերը նույնիսկ շրջանցել է ֆիզիկոս Մարի Կյուրիին և Անգլիայի թագուհի Էլիզաբեթ II-ին:

Հարցմանը մասնակցել է շուրջ 2000 մարդ, որոնց ներկայացվել են տարբեր ոլորտներում մեծ ներդրում ունեցած կին գործիչների անուններ: Ընդգրկված ոլորտներց են քաղաքականությունը, բիզնեսը, գիտությունը և հասարակական գործունեությունը:

Ըստ հարցվածների ամենաազդեցիկ կանանց տասնյակը հետևյալն է`

1.Մարգարեթ Թետչեր

2.Մարի Կյուրի

3.Էլիզաբեթ II

4.Արքայադուստր Դիանա

5.Էմելին Փանքհերսթ

6.Մայր Թերեզա

7.Բարեգթության քույր Ֆլորենս Նայթինգեյլ

8.Թագուհի Վիկտորիա

9.Ռոզա Փարքս

10.Օփրա Ուինֆրի

Նույն շարքից