ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «վեցյակը» հավաքվել է Վիեննայում, որպեսզի առաջընթաց ձեռք բերեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ, գրում է RIA Novosti-ն:
«Մենք այստեղ ենք, քանի որ հավատում ենք, որ իրական առաջընթաց ենք ձեռք բերել համընդհանուր համաձայնագրի վերաբերյալ»,- ասել է Քերին:
Քերիի խոսքով, «վեցյակը» հավերժ չի նստի Իրանի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ: