Հասարակություն 

Վթար՝ թիվ 14 երթուղուն պատկանող ավտոբուսի մասնակցությամբ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Գազ-69 մակնիշի 19 UO 846 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ե.) և թիվ 14 երթուղուն պատկանող Hyundai Higer մակնիշի 4531S պ/հ ավտոբուսը (վարորդ՝ Հ. Հ.), ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Գ. Ե.-ը (ծնված 1953 թ.) և Գ. Ե.-ը (ծնվ. 1975 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ:

Նույն շարքից