ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը որոշել է իր ծննդյան օրվա առթիվ ազատ օր վերցնել և այն անցկացնել սիբիրյան տայգայում, որտեղ նա կմեկնի այսօր երեկոյան: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Պեսկովն ավելացրել է, որ նախորդ բոլոր ծննդյան օրերին Պուտինն աշխատել է, սակայն այս տարի նրա աշխատանքային օրը մոտ էր շուրջօրյայի, ուստի նա իրեն թույլ է տվել հանգստանալ այդ օրը:
Սիբիրը, որպես ծննդյան օրը նշելու վայր, պատահաբար չի ընտրվել. չորեքշաբթի օրը Պուտինն աշխատանքային միջոցառման կմասնակցի Սիբիրի դաշնային շրջանում: Տոնի անցկացման վայրից մինչև մոտակա բնակավայր մոտ 300 կմ է:
Թե հատկապես ում հետ կնշի Պուտինը իր 62-ամյակը՝ Պեսկովը չի հայտնել, սակայն նշել է, որ նրան շնորհավորել կկարողանա յուրաքանչյուրը, ով ցանկանա, օրինակ՝ հեռագրով: