ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարության համաձայն` Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է դադարեցնել Ղրիմի հարցերով նախարարության աշխատանքը: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
Սպիտակ տանն առաջարկում են թերակղզու զարգացման հարցերով զբաղվելը հանձնել էկոնոմիկայի նախարարությանը, ինչպես նաև կառավարական հանձնաժողով ստեղծել Ղրիմի և Սևաստոպոլի հարցերով, որի քարտուղար կարող է դառնալ Ղրիմի հարցերով նախկին նախարարը: