Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Գյումրիի օդանավակայանում։ Այս մասին տեղեկանում ենք Armnews TV-ից:
Հիշեցնենք, որ Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Գյումրիում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Վլադիմիր Պուտինն այցելելու է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազա։