Վոլգոգրադի Վոլժսկի քաղաքում տեղի է ունեցել ազգային ուտեստների ամանորյա փառատոնը: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։
Նշվում է, որ փառատոնը կազմակերպել է ադրբեջանական սփյուռքի «Достлуг-Дружба» հասարակական կազմակերպությունը, որը դրամաշնորհ է ստացել միջոցառման անցկացման համար:
Փառատոնի ընթացքում կազմակերպիչները մատուցել են տարբեր խոհանոցների ուտեստներ, այդ թվում՝ հայկական, որի շրջանակներում ներկայացվել է հայկական «բաստուրման»:
Նշվում է նաև, որ փառատոնին մասնակցել է տարբեր համայնքների և կազմակերպությունների ավելի քան 300 ներկայացուցիչ: