Հասարակություն Ֆեյսբուք 

Վստահ եմ, որ Լատվիայի հետ նույնպես մեզ կհաջողվի փոխշահավետ գործընկերություն ծավալել

ՀՀ Կառավարության այսօրվա նիստին հավանության արժանացավ ՀՀ ԿԳ նախարարության առաջարկությունը Լատվիայի Հանրապետության հետ կրթության և գիտության ոլորտներում համագործացության համաձայնագիր կնքելու մասին:

Լատվիան վերջինն է Բալթյան երկրներից, որի հետ Հայաստանը կկնքի նման համաձայնագիր: Թե Լիտվայի, թե Էստոնիայի հետ կնքած համաձայնագրերն ամբողջությամբ աշխատում են և արդյունավետ են, հատկապես ուսանողների փոխանակման և միջբուհական համագործակցության ծրագրերը:

Վստահ եմ, որ Լատվիայի հետ նույնպես մեզ կհաջողվի փոխշահավետ գործընկերություն ծավալել:

Այդ երկրները հետաքրքիր են և՛ որպես ԵՄ անդամ, և՛ որպես հետխորհրդային ժամանակահատվածում արմատական բարեփոխումների մեծ փորձ կուտակած պետություններ:

Նույն շարքից