Ng.ru կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին:
Ղարիբաշվիլին լրագրողներին հայտնել է, որ «Վրաստանը գնահատում է այն, որ վերջին տարիներին հաջողվել է վերականգնել և զարգացնել ՌԴ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունները, և դա երկու երկրների միջև կառուցողական երկխոսության արդյունք է»:
Հիշեցնենք, որ նախկինում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը բարձրաձայնել է ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնման հարցերով Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: