Քաղաքական 

Վրաստանը և Թուրքիան ստեղծել են էներգածրագրերի միջկառավարական հանձնաժողով

Վրաստանի և Թուրքիայի կողմից իրականացվող էներգածրագրերի կապակցությամբ ստեղծվել է միջպետական հանձնաժողով:

Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը՝ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախի Կալաձեն իր թուրք գործընկեր Թաներ Յըլդըզի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հանձնաժողովը կքննարկի օբյեկտները, որոնք պետք է կառուցվեն Վրաստանում:

Ըստ նախարարի՝ հանդիպման ժամանակ խոսվել է նոր ներդրումների և արդեն գործող ընկերությունների աշխատանքների, ինչպես նաև՝ նոր էլեկտրագծերի և ենթարակայանների կառուցման մասին:

Նույն շարքից