Քաղաքական Միջազգային 

Վրաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Վրաստանի արտգործնախարար Միխաիլ Ջանելիձեն մարտի 7-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Այցի ընթացքում նախատեսված է, որ Միխաիլ Ջանելիձեն հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովի հետ։ Հանդիպումներում կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Նույն շարքից