Քաղաքական Միջազգային 

Վրաստանի կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում օգնություն կցուցաբերի սոցիալապես անապահով ընտանիքներին

Apsny.ge կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունն օգնություն կցուցաբերի սոցիալապես անապահով ընտանիքներին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում։ Բացի այդ կառավարությունը ամբողջությամբ կծածկի հին և նոր սակագների միջև եղած տարբերությունը։

Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Օգնություն կհատկացվի 208.000 ընտանիքի։ Վարչապետը հիշեցրել է, որ «ավելի քան 2 տարի առաջ Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցվել է 1.77 ցենտով, և նման քայլ ոչ մի կառավարություն չի ձեռնարկել»։

 

Նույն շարքից