Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին ի նշան բողոքի լքել է դատարանի դահլիճը։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, մինչ դատարանի դահլիճից դուրս գալը Մերաբիշվիլին հայտարարություն է արել՝ նշելով, որ իր տեղեկություններով՝ Ներքին գործերի նախարարությունն արդեն ջնջել է «բանտային կադրերը»։
«Ես տեղեկություն ունեմ, որ կադրերը, որտեղ երևում է, թե ինձ ինչպես են բանտից դուրս բերում, արդեն ջնջվել են։ Ջնջվել են թե՛ շենքի ներսում, թե՛ փողոցում տեղադրված անվտանգության տեսախցիկների կադրերը, սակայն վաղ թե ուշ իշխանությունները ստիպված կլինեն պատասխան տալ»,-ասել է նա։