Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 15-ը Սգո օր հայտարարել է՝ ի հիշատակ Թբիլիսիում հեղեղումների հետևանքով զոհվածների, փոխանցում է Интерфакс-ը։
«Ցավոք, կան զոհեր։ Դա մեծ ողբերգություն է։ Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Արդեն կա Վրաստանի կառավարության հրամանը՝ հունիսի 15-ը Սգո օր հայտարարելու կապակցությամբ»,- ասել է Ղարիբաշվիլին։
Այս պահի դրությամբ հայտնի է 12 զոհի մասին, տասնյակ ընտանիքներ մնացել են առանց տուն։