Հասարակություն Բարի օր 

Վրաստանում վթարից տուժած ՀՀ 15 քաղաքացիներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Տուժածներից նախնական 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են որոնցից 2-ը մահացել են։ Այս մասին հայտնում է ԱՆ խոսնակ Ալինո Նիկողոսյանը:

13 հոգի տեղափոխվել են Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բավարար է, 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։

Նույն շարքից