Քաղաքական Միջազգային 

Վրացական ավիաընկերությունները կդադարեցնե՞ն թռիչքները Ռուսաստան

Ռուսաստան չվերթներ իրականացնող վրացական ավիաընկերությունների հետագա գործունեության մասին այս մասին հստակ ինֆորմացիա չկա, հարցը դեռ պետք է պարզվի, դրա համար երկու երկրների միջև թռիչքների վերականգնման մասին որևէ բան ասել այս փուլում հնարավոր չէ: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել են Վրաստանի քաղաքացիական ավիացիայից:

Այս պահին Վրաստանից Ռուսաստան կանոնավոր չվերթներ իրականացնում են երկու ավիաընկերություն՝ Georgian Airways-ը և MyWay Airlines-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց՝ արգելելով Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումները: Որոշումն ուժի մեջ է մտնելու հուլիսի 8-ից:

Նույն շարքից