Հանովերի կայարանում տասնհինգամյա իսլամիստուհին դանակով վիրավորել է ոստիկանին, հայտնում է BILD-ը:
Հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 26-ին: Հերթապահ ոստիկանների խոսքով՝ գլխաշորով աշակերտուհին ստուգման համար նրանց ներկայացրել է փաստաթղթերը և դանակով հարվածել ոստիկաններից մեկի կոկորդին: Նա անմիջապես հոսպիտալացվել է և վիրահատվել:
Ինչպես հաղորդել է Հանովերի դատախազությունը, աղջիկը պատրաստվել է մեկնել Սիրիա և միանալ ԴԱԻՇ-ին, սակայն Սիրիայի և Թուրքիայի սահմանին բռնվել է, և նրա մայրը նրան տարել է տուն:
https://youtu.be/D014IMDYze4