Քաղաքական 

Տարածաշրջանային կայունությունը կախված է հակամարտությունների լուծումից. Էլմար Մամեդյարով

 Ադրբեջանը հուսով է, որ մոտ ժամանակներում հակամարտությունների լուծմանն ու սպառազինությունների վերահսկողությանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը հաջողություն կունենան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Կիևում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում:

 «Տարածաշրջանային կայունություն չի կարող ձեռք բերվել առանց ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների լուծման և քաղաքական երկխոսության»,-ասել է Մամեդյարովը։

Մամեդյարովի խոսքով՝ Ադրբեջանը հավատում է, որ հիմնարար սկզբունքները կարող են խաղաղ բանակցությունների հիմք դառնալ։

Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար քաղաքական կամք է անհրաժեշտ, ինչպես և ԵԱՀԿ շրջանակներում մյուս տարածքային խնդիրների լուծման համար։

 

Նույն շարքից