Քաղաքական 

Տարածքային ամբողջականության սկզբունքը չպետք բացարձականացվի.Շավարշ Քոչարյան

Նորանկախ Հայաստանի ձևավորման առաջին իսկ օրվանից, մենք միշտ դեմ ենք եղել ցանկացած ոտնձգությանը, որով փորձ է կատարվում տարածքային ամբողջականության սկզբունքը ամբողջականացնել, բացարձականացնել և հակադրել ինքնորոշման իրավունքին:

Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Հայաստանը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին դեմ քվեարկեց:

««Ձեռնպահը» կնշանակեր լինել անտարբեր, իսկ դա նշանակում է, որ դու դեմ ես, որ տարածքային ամբողջականության սկզբունքը բացարձականացվի»,- ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում էր նախապես նախարարությունից լուր էր տարածվել, թե ՀՀ-ն բանաձևին ձեռնպահ է քվեարկելու, պատասխանեց. «Այդպիսի տեղեկություն ԱԳՆ-ն համենայնդեպս, չի տարածել, իսկ թե ով է տարածել, իրենցից հարցրեք: Ես դա ձեզ հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- ասաց նա:

Հարցին, թե խնդրի հետ կապված Ռուսաստանի կողմից ճնշումներ եղել են, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ո՛չ, դա բխում է մեր շահերից, ու մենք նման իրավիճակներում միշտ դեմ ենք քվեարկել, դա նորությո՞ւն է, դա մեր մնայուն, կայուն շահն է»,- ասաց նա:

Նույն շարքից