Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 22-ին նահանգապետի ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգի ֆիզիկամաթեմատիկական վարժարան, ծանոթացել տեղում կազմակերպվող ուսումնական գործընթացին:
Երևանի քաղաքապետին ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետին ներկայացնելով կրթօջախի գործունեությունը` պատասխանատուները նշել են, որ ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող վարժարանն իր կարևոր դերն ունի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակման գործում:
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջ