Տարոն Մարգարյանն իր գործը շատ լավ է անում, դուք տեսնում եք դա: Այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են որոշ քաղաքացիներ պահանջում վերջինիս հրաժարականը՝ նշելով, թե Մարգարյանը լավ չի աշխատում:
Նշենք, որ վերջին օրերին քաղաքապետարանի մոտ ակցիաներ էին կազմակերպում նաև Տարոն Մարգարյանի կողմնակցիները: Այս ակցիաների ժամանակ կարելի էր տեսնել նաև երեխաների:
Հարցին, թե կարելի է արդյո՞ք ակցիաներին թույլ տալ երեխաների մասնակցությունը, Սարգսյանը նշեց, որ Տարոն Մարգարյանի կողմնակիցների ակցիան կրում է համաժողովրդական բնույթ, հետևաբար, եթե վերջին հայտնի շարժման ժամանակ նրանց մասնակցությունը կարելի էր, հիմա էլ է ուրեմն կարելի: