Վերջերս համացանցում տարածվել է շրթունքների ծավալը մեծացնելու նոր տարբերակ։ Համացանցը ողողված է տարբեր լուսանկարներով, որոնցում աղջիկների ու կանանց շուրթերն անսովոր տեսք ունեն։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Վերջիններս դիմում են կոսմետոլոգներին, փոխում շրթունքների ուրվագիծը՝ դարձնելով այն «ալիքաձև»։ Նշվում է, որ նոր թրենդի հեղինակը ռուս կոսմետոլոգ Էմելյան Բրաուդեն է, և հենց նրանից են վերցրել այս գաղափարը։

Համացանցում հրապարակված լուսանկարներն ուղեկցվում են «սատանայիի շրթունքներ», «ութոտնուկի շրթունքներ» հեշթեգերով, և դրանք բավականին հակասական հույզեր են առաջացրել օգտատերերի շրջանում։
Շատերը կարծում են, որ նոր թրենդը տգեղ է, և ընդհանուր առմամբ, աննորմալ։