Հասարակություն Ֆեյսբուք 

Տեխնածին աղետների հավանականությունը առաջիկա տասը տարվա ընթացքում խիստ մեծացել է

Արմեն Մխեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Հոկինգի կարծիքով մարդկությունը թևակոխել է մի դարաշրջան, երբ հենց մարդկության առաջավոր մտքի արդյունքում ստեղծված բարձր տեխնոլոգիաները կարող են սպառնալիքի վերածվել: Աշխարհահռչակ գիտնականը, ով արդեն մի քանի տասնյամակ գամված է հաշմանդամի սայլակին, շարունակում է ուսումնասիրությունները տեզերական մարմինների և տեխնոլոգական ու գիտական ոլորտում: Radio Times-ին տված հարցազրուցում գիտնականը կածիք է հայտնել, որ մարդկությունը կանգնել նման խնդիրների առջև գիտության և տեխնոլոգիական բուռն առաջընթացի արդյունքում՝ մասնավորապես առավել վտանգավոր համարելով միջուկային և գենետիկորեն ձևափոխված վիրուսները: Ստեղծված սպառնալիքների չեզոքացման համար մարդկությանը դեռ մեկ դար էլ պետք է:

Սթիվեն Հոկինգը ժամանակակից խոշորագույն գիտնականներից է: Նրա կողմից առաջ քաշված վարկածները մի քանի տասնամյակ հետո են մայն գիտականորեն ապացուցվում: Վերջերս հանրահայտ գիտնականը կիսվել էր նաև իր նոր ուսումնասիրություններով, որոնք վերաբերվում էին տիեզերական սև անցքերին: Սթիվեն Հոկինգի կարծիքով սև անցքերը ևս կարող են ոչնչանալ, քանի որ նրանք ևս ճառագայում են: Վերջերս գիտնականներին հաջողվել էր պազել, որ սև անցքերն իսկապես ճառագայթներ են բաց թողնում: Մինչ այդ ընդունված էր համարել, որ սև անցքերը կլանում եմ ամեն հնարավորը, սակայն Սթիվեն Հոկինգի վարկածը հեղափոխական դարձավ: Ի պատիվ մեծ գիտնականի՝ սև անցքերի ճառագայումը անվանվեց Հոկինգյան ճառագայթ:

Նույն շարքից