Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Արևելյան Ղուտայի հարցը, ինչպես նաև ահաբեկչության դեմ հետագա պայքարը:
Կողմերը խոսել են նաև երկկողմ հարաբերությունների մասին: Էրդողանը ցավակցել է Պուտինին Սիրիայում ռուսական օդանավի կործանման կապակցությամբ: