Քաղաքական Միջազգային 

Տեսնո՞ւմ ես, թե ինչպես պետք է վարվի նախագահը․ Լուկաշենկոյի որդին հոր մոտ օրինակ է բերում Պուտինին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր կրտսեր որդին՝ Նիկոլան, նրան օրինակ է բերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում է Լայֆը։

«Նա հաճախ է ասում՝ տեսնո՞ւմ ես, ինչպես պետք է վարվի նախագահը»,-«Эхо Москвы»-ի հետ զրույցում պատմել է Լուկաշենկոն։

Նրա խոսքերով 15-ամյա Նիկոլան ծանոթ է Պուտինի հետ 2 տարեկանից։ Եվ մի անգամ նա նույնիսկ հրաժարվել է հոկեյ խաղալ իր հոր թիմում։ Նա ասել է, որ ցանկանում է խաղալ Պուտինի թիմում:

Լուկաշենկոն իր որդուն անվանել է ընտանիքի գլխավոր ընդդիմադիր, ինչպես նաև պատմել է, որ Նիկոլան իրեն բարձր չի դասում հասակակիցներից։

«Նրանք (երեխաները) այնքան կոկիկ և զգույշ են։ Դա իմ երջանկությունն է»,-ասել է Բելառուսի առաջնորդը:

Նույն շարքից