Հասարակություն 

Տիգրան Ավինյանը 3 օր ժամանակ կունենա Նիկոլ Փաշինյանին հաշվետվություն ներկայացնելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին ԱՄՆ գործուղելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում 2019-ին և մի շարք այլ հանդիպումների մասնակցելու նպատակով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի հուլիսի 13-22-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

2. Տիգրան Ավինյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Նույն շարքից