Հասարակություն Ֆեյսբուք 

Տիգրան Խզմալյանը haqqin.az-ի սեփական թղթակի՞ցն է Երևանում

Գագիկ Համբարյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

Հայաստանյան ԶԼՄ-ները դեռ չէին սկսել վերլուծել այն, ինչ տեղի ունեցավ Երևանում հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ ազերիական haqqin.az կայքը մանրամասն ներկայացրել էր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները... Ինչպես նաև ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ էր ներկայացրել... Այս ամենի հեղինակը հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էր... Այո, այն նույն Խզմալյանը, ով այս տարվա մայիսի 13-ին կրկին հարցազրույց էր տվել ՆՈՒՅՆ ազերիական կայքին, որը հայտնի իր ՄՈԼԻ հակահայկական հրապարակումներով... Այդ հարցազրույցից հետո ես անդրադարձել եմ հանրաճանաչ հայրենակցիս այս արարքին և կրկին ստիպված կրկնելու եմ` ես շատ դեպքերում համաձայն եմ Տ.Խզմալյանի գաղափարներին, սակայն ՉԵՄ ընդունում այն, որ Տ.Խզմալյանը հարցազրույց է տալիս ազերիական կայքին... haqqin.az-ն այն կայքն է, որը ՀԱՅԵՐԻՆ բնութագրում է որպես ԴԱՎԱՃԱՆ, ԲԱՐԲԱՐՈՍ, ՏԱԿԱՆՔ, ՍՏՈՐ, ԼԿՏԻ, ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ, ԽԱԲԵԲԱ, ՎԱԽԿՈՏ, ՕԿՈՒՊԱՆՏ և ԳՈՅՈՒԹՅՈՒՆ չունեցող ազգ... Այս նույն կայքը հայերին համարում է ԹՇՆԱՄԻ ազգ ազերիների համար... Ու այսքանից հետո Տ.Խզմալյանը հարցազրույցներ է տալիս Ի.Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռ.Մեհտիևի անձնական օգտագործման կայքին, կարծես թե իր գաղափարներով է կիսվում ոչ թե մեզ թշնամի համարող,այլ ֆրանսիական,բրիտանական կամ որևէ այլ երկրի ԶԼՄ-ների ներկայացուցչի հետ... Ինձ մի հարց է հետաքրքրում. ինչո՞ւ է haqqin.az-ին հարզարույց տալիս ՄԻԱՅՆ Տ.Խզմալյանը և ոչ թե այլ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ գործիչ... Հայաստանյան «ինտելիգենցիայից» ազեր-կոյունլուները շատ են սիրում հարցազրույցներ վերցնել և հղումներ անել միայն Տ.Խզմալյանի, ՈՉԽԱՐԱՍԵՐՆԵՐ Գ.Վանյանի և Վ.Ավետյանի հետ... Վերջին երկուսը ՀԱՏՈՒԿ նպատակներով են այդ ԱՆՈՒՄ... Այնպիսի տպավորություն է, որ Տ.Խզմալյանը haqqin.az-ի սեփական թղթակիցն է Հայաստանում... Ես մինչև հիմա չեմ տեսել, որ ազերի ԸՆԴԴԻՄԱԴԻՐ գործիչները, ովքեր սարսափելի հալածանքների են ենթարկվում Ի.Ալիևի ֆաշիստական վարչակազմի կողմից, հարցազրույցներ տան հայկական որևէ ԶԼՄ-ի և «խայտառակեն» իրենց երկիրը...
Հ.Գ.Եկեք ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ արդարության համար պայքարենք ինքներս... Հարիր չէ թշնամական կայքերի միջոցով պայքարել ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ գոյություն ունեցող ԱՐԱՏՆԵՐԻ դեմ... Մենք ի վիճակի ենք ինքներս լուծել մեր հարցերը... Չեմ ուզում հավատալ, որ այս ամենը Տ.Խզմալյանն անում է ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ՝ ԱՄՆ-ում կամ «Եվրոպաներում» քաղաքական ապաստան ստանալու համար...

Նույն շարքից