Հասարակություն 

Տիգրան Մեծի պողոտայում 21-ամյա երիտասարդին դանակահարած անձը ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմբերի 8-ին, նյութերի նախապատրաստման ընթացքում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Տարոնի բաժին է ներկայացել և խոստովանական բացատրություն է տվել 21-ամյա մի երիտասարդ, որը սեպտեմբերի 6-ին Տիգրան Մեծի պողոտայում մարմնական վնասվածք էր պատճառել 21-ամյա մեկ այլ երիտասարդի:

Սեպտեմների 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ծառայություն կատարելիս, Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակից բղավոցներ էին լսել: Շտապել էին ձայնի ուղղությամբ և նկատել էին որովայնի շրջանում վնասվածք ստացած մի երիտասարդի: Անմիջապես կազմակերպվել էր նրա տեղափոխումը հիվանդանոց:

Դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 23.10-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել էր 21-ամյա մի երիտասարդ: Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Նույն շարքից