«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ հունիսի 7-ին, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի կրտսեր դստեր՝ Սվետայի հարսանիքն էր։ Նա նախորդ տարի նշանվել էր եղբոր համադասարանցու՝ աղմկահարույց պատմություններով հայտնի Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդու՝ Հովիկի հետ, որը նաև Սամվել Ալեքսանյանի մտերիմն է:
Հարսանիքը կայացել է Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում, նորապսակների քավորն էլ օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է: Հարսանիքին երգել է մի ամբողջ աստղաբույլ, անգամ ռեփեր Տիմատին, ով այսօր պետք է Հանրապետության հրապարակում անվճար համերգով հանդես գա։ Նա մեկ օր շուտ է ժամանել՝ հատուկ այդ հարսանիքին երգելու համար: Ռեփերը մի քանի երգ է կատարելու»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում