Քաղաքական Միջազգային 

Տիմոշենկոն ուկրաինացիներին համեմատել է ստրուկների հետ

Ուկրաինական Բատկովշչինա կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ երկրի իշխանությունները ծաղրում են քաղաքացիներին և ուկրաինացիներին համեմատել է Հին Եգիպտոսի ստրուկների հետ:

Տիմոշենկոյի խոսքերով Հին Եգիպտոսում Թութանհամոնի ժամանակ ստրուկներն ավելի շատ գումար են վաստակել, քանի հիմա վաստակում են ուկրաինացիները:

Քաղաքական գործիչը երկրի իշխանությունների ուշադրությունն է հրավիրել նրա վրա, որ շատերն արտագնա աշխատանքի են մեկնում՝ նշելով, որ պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի մարդիկ մնան ու աշխատեն իրենց երկրում:

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն՝ նշելով, որ ուկրաինացիներն արդեն ստրուկներ են, քանի որ նման չեն ժողովրդի, որը հաղթանակ է պահանջում:

 

Նույն շարքից