Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում ամփոփվել են Ազգային ժողովի նստաշրջանը, քննարկումներ են եղել ապագա արտահերթ նստաշրջանի վերաբերյալ, ամփոփվել են ՏԻՄ ընտրությունները, որտեղ 20 համայնքներում տեղի են ունեցել համայնքապետերի ընտրություններ, որից 16-ը հաջողության են հասել Հանրապետական կուսակցության թեկնածուները:
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Բոլոր այն համայնքներում, որտեղ Հանրապետական կուսակցությունը առաջադրել կամ պաշտպանել է որևէ թեկնածուի, այնտեղ հաջողության են հասել Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածուները»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ մամուլի խոսնակը նաև ընդգծեց, թե Գործադիր մարմնի նիստի ընթացքում անդրադարձ է եղել ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերի: