Այսօր Հանրապետությունը ուշադիր հետևում է ՀՀ ուժային երեք կառույցների պայքարին. խոսքը վերաբերում է ՀՀ Գլխավոր Դատախազ Գևորգ Կոստանյանի ,ՀՀ ՀՔԾ Պետ Վահրամ Շահինյանի և ՀՀ Քննչական Կոմիտեի Ղեկավար Աղվան Հովսեփյանի հակամարտությանը:
Հակամարտության հետևանքով միայն վերջին ամիսներին Գլխավոր Դատախազության կողմից հարուցվել են մի շարք քրեական գործեր.
Այսպես՝
07.10.2014
ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է ՀՔԾ որոշումը <Ա1+>-ի լրագրողի և ԱԺ անվտանգության պետի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՔԾ որոշումը:
27.10.2014
ՀՀ դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ:
29.10.2014
ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել Հատուկ քննչական ծառայության երկու պաշտոնատար անձի կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ:
18.11.2014
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔՎ դատախազի որոշմամբ վերացվել է ՀՔԾ որոշումը:
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի արթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ:
28.11.2014
ՀՀ գլխավոր դատախազությունը վերացրել է ՀՔԾ որոշումը,որում նշել է,որ
Նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, նախաքնությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով` Մարինե Խաչատրյանը չի ներգրավվել գործով որպես տուժող` այդ կերպ զրկվելով իր դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից: ՀՀ դատախազության ՀԿԳՔ վարչությունը Մարինե Խաչատրյանին որպես տուժող ճանաչելու ցուցումով գործն ուղարկել է ՀՔԾ:
Փաստացի տպավորությունն այնպիսին է ,որ ՀՀ Գլխավոր Դատախազությունն իրոք օրինականության հաստատման մարտավարություն է որդեգրել և փորձում է ապացուցել ,որ ՀՀ- ում չկան անպատժելիներ: Սակայն, փորձենք ՀՀ Գլխավոր Դատախազի ուշադրությանը ներկայացնել «Տիտանների» հակամարտությունից դուրս կատարվող ապօրինությունները և հիշեցնենք, որ օրենքի առջև բոլորի հավասարությունը և անձեռնմխելիների բացառումը պետք է իրականացվի համատարած, այլ ոչ ընտրովի՝ «Տիտանների» հակամարտության կոնտեքստում:
Այս առումով հանրության դատին ենք ներկայացնում Էլմիրա Մարտիրոսյանի հեղինակած փաստավավերագրական ֆիլմը առանց մեկնաբանությունների,սակայն հույս ունենք, որ Գլխավոր Դատախազը կտեսնի այն և կտա համապատասխան կառույցներին անհրաժեշտ հանձնարարականներ,ինչպես վերը թվարկած դեպքերում:
«Ալգա» իրավաբանական ընկերության կողմից ընդամենը կավելացնենք,որ վավերագրական ֆիլմում մատնանշված փաստերը իրական են, քանի որ գործով «Մեղադրյալ» Ա.Զադոյանի պաշտպանությունը իրականացնում է «Ալգա» իրավաբանական ընկերության Նախագահ ,Փաստաբանների պալատի անդամ Սուսաննա Սարգսյանը: