Ձեռքի տակ եղած մթերքով դիմակ պատրաստելը տնային պայմաններում հեշտ է, նաև ավելի հասանելի է և օգտակար,քան խանութից գնված ստանդարտ դիմակները: Դրանք ավելի թարմ են և ավելի լավ են բուրում: Տնական դիմակներն իրենց բազմաթիվ համադրություններով իդեալական միջոց են փայլուն, փափուկ և թարմ մաշկ ունենալու համար:
Ահա դրանցից մեկը
Հատապտուղներ և մածուն
Բոլոր հատապտուղներից կարելի է պատրաստել դիմակներ: Մասնավորապես ելակի դիմակը շատ արդյունավետ է մաշկի շերտազատման (պիլլինգ) համար՝ շնորհիվ իր մանր սերմերի: Մածունը տոնուս է հաղորդում մաշկին և սպիտակեցնում է: Այն ունի լավ բուրմունք, փափկեցնում է մաշկն ու յուրահատուկ փայլ հաղորդում: Պատրաստում եք հետևյալ կերպ.
1.Տրորել հատապտուղները մածունի մեջ
2. Խառնել այն և խառնուրդը քսել դեմքին
3. Մատներով զգուշորեն մերսել, որպեսզի լավ ներծծվի
4.Թողել 3-5 րոպե,այնուհետև լվանալ դեմքը