Հասարակություն 

Ոստիկանապետը մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել է իգական սեռի ներկայացուցիչներին

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի կապակցությամբ:

«Սիրելի՛ կանայք: ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և կանանց տոնի առթիվ: Մեր գործընկերուհիներին, որոնք ընտանիքի պահապանի սրբազան գործի հետ արժանապատվորեն են կրում ոստիկանի կոչումը, հաղթահարում մեր առաքելության բոլոր դժվարությունները, մաղթում եմ սեր, լույս և երազանքների իրականացում: Ջերմորեն շնորհավորում եմ մեր ծառայակիցների կանանց, մայրերին, դուստրերին: Տոնի առթիվ բարեմաղթանքներս եմ հղում բոլոր կանանց: Թող երջանկություն, շենություն լինի ձեր օջախներում, հաջողություններ՝ աշխատանքում և անձնական կյանքում: Աստված ձեզ պահապան»: 

Նույն շարքից