Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը խոստանում Է թույլ չտալ Ուկրաինայի մուտքը «հետխորհրդային կայսրություն»: Այս մասին տեղեկացնում Է «Ուկրինֆորմ»-ն:
«Այսօր մենք նոր եվրոպական երկիր ենք կառուցում, որի հիմքը դրել են միլիոնավոր ուկրաինացիներ, ովքեր ապացուցել են, որ ունակ են պաշտպանելու իրենց ընտրությունն ու իրենց երկիրը: Մենք արդեն երբեք թույլ չենք տա, որ մեզ զրկեն ազատությունից և անկախությունից, իսկ մեր Ուկրաինան դարձնեն հետխորհրդային կայսրության բաղկացուցիչ մասը»,- նշել Է Տուրչինովը: