Հայաստան 

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում կարդալ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք»-ը

Ինչպես տեղեկացրել ենք, փետրվարի 27-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա հերթական բացօթյա մամուլի ասուլիսը, որի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար  Րաֆֆի Հովհաննիսյանը և  նրա կուսակիցները կներկայացնեն երկրում տիրող քաղաքական վիճակի իրենց տեսլականը։


Նրա խոսքով՝ փետրվարի 21-ին «Ժառանգության» կուսակցության անդամները կմեկնեն Գյումրի՝ ներկա լինելու Ավետիսյանների ընտանիքի քառասնօրեքին։


Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք համագործակցությունը Գագիկ Ծառուկյանի հետ, Հովհաննիսյանը պատասխանել է, որ  իր կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլորի հետ։ «Մենք ոչ մի ձեւաչափից դուրս չեն եկել։ Երեք քաղաքական ուժերը համաձայնության էին եկել  այսօր՝ ժամը 16։00-ին, միջոցառում կազմակերպել, սակայն այսօր այստեղ ենք միայն մենք։ Սա պայքար է, եւ ես կոչ եմ անում չկորցնել հույսը, կոչ եմ անում կարդալ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք»-ը եւ այդ գրքից պայքարել սովորեկ»,- նշել է «Ժառանգության ղեկավարը։

 

Նույն շարքից