Հասարակություն 

Ցանկանում եմ Սոչիի ոսկե մեդալով ավարտել կարիերաս. Պլյուշչենկո

Գեղասահքի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն խոսել է Սոչիի Օլիմպիական խաղերի մասին ու նշել, որ պատրաստվում է ավարտել մարզական կարիերան:

«Շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք աջակցում են ինձ: Դա շատ հաճելի է: Երբ դուրս եկա նախավարժանքի, «նոկդաունի» ենթարկվեցի: Ցանկանում էի պաղկվել: Ոչ մի օլիմպիադայի նման զգացում չէի ունեցել:


Փետրվարի 13-ին և 14-ին ելույթ եմ ունենալու անհատական ծրագրով: Ցանկանում եմ մեդալ նվաճել: Ինձ համար ցանկացած մեդալ, նույնիսկ բրոնզե, մեծ նվաճում կլինի: Դրանից հետո կավարտեմ կարիերաս:

Ես արդեն 31 տարեկան եմ: Պետք է ժամանակ հատկացնել ընտանիքին, ճանապարհը զիջել երիտասարդներին»,- հայտարարել է ռուս մարզիկը:

 
 
 

Նույն շարքից