Քաղաքական Միջազգային 

Ցավոք շատ զոհեր եղան. Թրամփը հայտնել է Սիրիայում ռուսների հետ դաժան մարտեր ունենալու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է Սիրիայում ռուսների հետ դաժան մարտերի մասին՝ միևնույն ժամանակ մանրամասներ չներկայացնելով իրադարձությունների մասին: Համապատասխան հայատարարությունը Թրամփն արել է Ճապոնիայի վարչապետ Սինձի Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Թրամփը մասնավորապես հայտարարել է, որ մարտերը տեղի են ունեցել մոտ մեկ ամիս առաջ և ցավ է հայտնել, որ մեծ թվով զոհեր են եղել:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ իր վարած քաղաքականությանը, Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ ինքը Ռուսաստանի նկատմամբ ամենակոշտ քաղաքականությունը վարող ԱՄՆ նախագահն է:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել էր Սիրիայում տեղի ունեցածը՝ նշելով, որ զոհվել են ռուսաստանցիներ, սակայն վերջիններս չեն եղել զինվորականներ:

Նույն շարքից