Նեպալում և Հնդակստանում ապրիլի 26-ին ևս մեկ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել 6,7 մագնիտուդ ուժգնությամբ, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Ցնցումների էպիկենտրոնը եղել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից մոտ 65 կիլոմետր հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները Հիմալայներում առաջացրել են ձնահոսք, Դելիում շենքերը տատանվել են:
Նախօրեին Նեպալում 7,9 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել: Նեպալում շաբաթ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1805–ի:
Տեղի ունեցած երկրաշարժը Նեպալի ամենալուրջ բնական աղետն է վերջին 80 տարիների ընթացքում: Ստորգետնյա ցնցումները վնաս են հասցրել պատմական կենտրոն և մայրաքաղաք Կատմանդուին: