Մոտ 30 րոպե Հանրապետության հրապարակում նստացույց անելուց հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ազատեցին երթեւեկելի հատվածը եւ շարժվեցին ՀՀ գլխավոր դատախազություն:
Դատախազության շենքի առջեւ երկաթյա պատնեշներ են տեղադրել, ինչպես նաեւ մեծ թվով ոստիկաններ պատ են կազմել:
Ցուցարարները պատրաստվում են դատախազության առջեւ հայտարարությամբ հանդես գալ եւ պահանջագիր հանձնել։