Ազատության հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած հավաքը։ Այստեղ են հավաքվել սպասվածից շատ մարդիկ:
Հիշեցնենք, որ այսօր լուսաբացին ոստիկանության ուժերը ուժի կիրառմամբ ցրեցին բողոքի ակցիան, և ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվեց 237 անձ: Մոտ երեք տասնյակ անձ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասնակիցները որոշում ընդունեցին շարժվել դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր:
Բաղրամյան պողոտան պաշտանում են ոստիկանները՝ վահաններով ու մահակներով զինված: Երթի մասնակիցները այս պահին հասել են Բաղրամյան պողոտա, որտեղ ոստիկանությունը հենց սկզբնական հատվածում մի քանի շարք պատ է կազմել՝ վահաններով ու մահակներով զինված:
Այստեղ կանգնեցված է ջրցան մեքենան: