Հասարակություն 

Փախստական եզդիները փորձում են փրկվել իսլամիստների հետապնդումներից

Հազարավոր եզդի փախստականներ Սիրիայից տեղափոխվում են Իրաքի տարածք՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող գոտի՝  այպես կոչված ինքնահռչակ Արեւմտյան Քուրդիստան: Սկզբում, փախչելով Իրաքի իսլամիստների հետապնդումներից, փախստական եզդիները ներթափանցել են սիրիական տարածք, սակայն  այժմ փորձում են ապաստան գտնել Քուրդիստանի փախստականների ճամբարներից մեկում: Նրանցից շատերը հյուծվել են, եւ տառապում են սովից ու քաղցից, հաղորդում է Euronews-ը:


Իրաքի հյուսիսային մասում՝ Դերիք քաղաքի շրջանում, քրդական իշխանությունների կողմից փախստականների ճամբար է ստեղծվել, որտեղ եւ ուղղորդվում են եզդիները: Նրանք բոլորը հնագույն կրոնի հետեւորդներ են եւ փորձում են փրկվել իսլամիստ զինյալներից, ովքեր սպառնում են սպանել իսլամը մերժողներին:



Նույն շարքից