Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաշինյանը կամ խաբել է ձեզ, կամ էլ կորցրել է "կախարդական փայտիկը", հարգելի "պողոսներ"։
Ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը ջանք ու եռանդ չէր խնայում քննադատել ՀՀԿ-ական իշախանությանը, թե տեսեք-տեսեք գազի գինը թանկ է և այստեղ կոռուպցիոն գնագոյացում կա։
Վարչապետ Փաշինյանի կառավարման շրջանում գազի սակագինը այդպես էլ չէժանացավ, ավելին, սահմանին՝ թանկացավ։
Իսկ այսօր արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը չի բացառում, որ սպառողների համար կարող է գազի գինը թանկանալ։
Հարգելի "պողոսներ, բա ձեր սրտի վարչապետին ասեք, թե ինչու՞ գազի սակագինը չի իջնում։
Խաբե՞լ է ձեզ, թե կորցրել է "կախարդական փայտիկը"»: