Կոմմերսանտը գրում է, որ 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ետխորհրդային տարածքում եղել է Ռուսաստանի համար գլխավոր գործիչներից մեկը՝ Մոսկվայի համար դառնալով անկանխատեսելի առաջնորդ:
«Այն բանից հետո, երբ Փաշինյանը հաղթեց վարչապետի պաշտոնի համար պայքարում, Մոսկվայի համար տհաճ անակնկալներ սկսվեցին: Նոր իշխանությունները նախաձեռնեցին 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի քննությունը, մեղադրանք առաջադրեցին Մոսկվայի համար ոչ օտար գործիչների՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին»,-գրում է պարբերականը:
Նշվում է, որ Խաչատուրովի գործից հետո Մոսկվայում Փաշինյանն անհարմար գործընկերոջ վարկ է ձեռք բերել:
«Ոչ համակարգային, ոչ պետական գործիչը միջպետական հարաբերություներ է բերում բազարի տարրեր»,-գրում է թերթը՝ մեջբերելով անանուն ռուս գործչին, ով զբաղվում է Հայաստանի հետ հարաբերություններով: