Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Վանաձորում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում պարզաբանում է պահանջել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից:
Հարցին, թե ինչ է պատասխանել վերջինս, Փաշինյանը չի պատասխանել. «Եթե ես նրան մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ ճիշտ չի լինի, եթե ես նույնն անեմ»:
Ինչ վերավերում է նրան, թե բավարարել է արդյո՞ք Լուկաշենկոյի պատասխանն իրեն, Փաշինյանն ասել է, որ խոսակցությունն է բավարարել։