Ֆրանսիայի մայրաքաղաքում նախօրեին լայն հանրությանն է ներկայացվել Հռոմի պապ Ֆրանցիսկոս պապի մոմե արձանը: Այն տեղադրվել է Փարիզի Աստվածամոր տաճարի մուտքի մոտ: Շնորհանդեսը գլխավորել է քաղաքի գլխավոր կաթոլիկ տաճարի տեսուչ Պատրիկ Ժակեն:
Ֆրանսիացի քանդակագործները պատկերել են ժպտացող Հռոմի պապին: Կոմպոզիցիային դինամիզմ է հաղորդում ձեռքի շարժումը, որը դեպի երկինք է ուղղել ցուցամատը:
Մոմե արձանիկը լուսանկարչական ճշգրտությամբ կրկնում է Ֆրանցիսկոսի դիմագծերը, հայտնում է TASS-ը:
Արձանը տաճարի մոտ երկար ժամանակ չի մնա: Շուտով այն կհամալրի Փարիզի մոմե քանդակների ցուցադրությունը: