Փարիզի իշխանությունները զբոսաշրջիկներին զգուշացնում են հանցավոր խմբի մասին, որը գողություններ է կատարում հյուրանոցային համարներում, այս մասին հայտնում է Express-ը:
Հանցագործները, որոնք ստացել են «հյուրանոցային առնետներ» անունը, թիրախավորել են թանկարժեք հյուրանոցներ, որտեղ հանգրվանում են զբոսաշրջիկները:
Տեղի իշխանությունները նշում են, որ գողությունները կարող են լինել ոչ միայն հայտնի տուրիստական թաղամասերում, այլ նաև քաղաքի մյուս հատվածներում: